Արման Թաթոյան. Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, հաջողություններ և ժպտալու բազում առիթներ։
««Դարձիր օրինակ» իրազեկման մեկամսյա արշավով մենք ցույց տվեցինք կանանց պատմություններ, ովքեր հաջողել են բիզնեսում, կառավարման գործում, զինված ուժերում և այլն:
Այդ պատմություններից յուրաքանչյուրը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է: Այդ պատմությունները նաև օրինակ են, թե ինչպես են կանայք հաջողությամբ համատեղում ընտանիքն ու աշխատանքը։
Պետք է շարունակել հաջողություններով ոգեշնչել բոլորիս։
Իմ աշխատանքում առաքելություն եմ համարում նպաստել կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, որոշումների հարցում մասնակցությանը և վախերի ու կարծրատիպերի հաղթահարմանը:
Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները»,-ասված է ՄԻՊ տարածած խոսքում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան