Արմեն Մինասյան. Քուանշ, պարոն վարչապետ
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարոն Փաշինյանն իր երկարատև (ու ձանձրալի) լայվի ընթացքում խոսեց ավիացիային պատուհասած աղետի թեմայից։ Նա ասաց, որ այո՝ մեր ավիաընկերություններն արգելքի տակ են ընկել։ Վարչապետը նաև ասաց, որ Եվրոպան առաջ է ընկել ու մայիսի նիստում նախատեսված որոշումն արդեն իսկ ընդունել է, ու արգելքը այլևս փաստ է։
Պատճառների մասով վարչապետը երկու բան ասաց՝ նախկիններն են մեղավոր, ու սաբոտաժնիկներն, ովքեր Տաթևիկ Ռևազյանին անհրաժեշտ կերպով չեն զեկուցել խնդիրները; Այսպես ասած՝ թաքցրել են։
Հաա, նաև ասաց, որ թեման շահարկում են, ու «շահարկողները իզուր են շահարկում»։
ՔՈՒԱՆՇ, ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ։
Ինչպես երևում է՝ իրականությունն այսօր էլ թաքցնում են և ձեզանից, և մեզանից՝ հանրությունից։
Իսկ իրականությունն այն է, որ 2019-ի նոյեմբերին Բրյուսելում կայացել է հանդիպում, որին Տաթևիկ Ռևազյանը պետք է մասնակցեր «Տարոն ավիա»-ի հետ։ Սակայն նա մեկնել է Բրյուսել ու հայտնել, որ «Տարոն ավիան» չի եկել, որովհետև ինքը զրկել է նրանց օդանավ շահագործելու արտոնագրից։ (Այսինքն՝ ՔԱԿ-ում խնդիրը լավ էլ իմացել են, ուղղակի փորձել են հարցը լուծել գեղական կարգով՝ չկա «Տարոն ավիա», չկա խնդիր ֆորմուլայով։)
Չի ստացվել։ Մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 9-ին դեղին քարտ են ստացել։
Փետրվարին լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է կայանային։ Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած կառույցը դասեր չքաղելով առաջին բացթողումից, փետրվարի 1-ին օդանավ շահագործողի արտոնագրից զրկել է Աֆրիկայում աշխատող մեկ այլ ավիաընկերության՝ «Մարս ավիա»-ին։ Բայց ինչպես հասկանում ենք, այս դեպքում ևս չի աշխատել, ու մենք կարմիր քարտ ենք ստացել։
Ես ներկա չեմ եղել քննարկումներին, բայց ենթադրում եմ, որ եվրոպացիները ասած կլինեն՝ ժողովուրդ ջան, խնդիրը Աֆրիկայում աշխատելը չի, խնդիրն այն է, որ դուք ի վիճակի չեք հսկել ձեր ավիաընկերությունների պարկում եղած օդանավերի անվտանգությունը, կարողություն չունեք։
Այնպես որ՝ սիրելի վարչապետ, աչքիս Ձեզ սխալ բաներ են զեկուցել, ու երևի ճիշտ կլինի սաբոտաժնիկներին մի քիչ բարձր էշելոններում փնտրեք։
ՀԳ. Ես երեկ հարցեր էի հնչեցրել, ու համարում եմ, որ վարչապետի արձագանքը իմ հարցերից մեկի պատասխանն էր, այն է՝ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իրեն ինֆորմացիոն կարանտինի մեջ չեն պահում, բայց մենք տեսնում ենք, որ իրականությունը մի փոքր այլ է»։
Հարակից հրապարակումներ`
- Ավիացիոն խորհրդատու. Ակնհայտ է, որ վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները
- Միհրան Հակոբյան. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված
- Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ երկու ավիաընկերություն զրկվել է երրորդ երկրի շահագործման վկայականներից
- Լիլիթ Գալստյան. Քաղավիացիայի կոմիտեի պետը պարզապես թռավ առաջին իսկ թեթև ցնցումից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին