Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
ՌԴ քննչական կոմիտեն մինչև մայիսի կեսերը երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերին:
«Քույրերի գործով հետաքննության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է մինչև մայիսի կեսը: Եթե մինչ այդ քննիչները չհասցնեն տուծող կողմին և մեզ ծանոթացեն գործի ամբողջ նյութերին, ապա նրանք նորից կերկարաձգեն գործի քննությունը։ Քննությունը պետք է բոլորին ծանոթացնի այլ նյութերի հետ, որից հետո գործը կրկին կուղարկվի գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար»,- ասել է պաշտպանը:
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված քրգործը դեռ չի փոխվի «անհրաժեշտ ինքնապաշտպանության»
- ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործողությունները համարել է անհրաժեշտ պաշտպանություն
- ՔԿ ծառայությունը հանել է Խաչատուրյան քույրերից կրտսերի էլեկտրոնային շղթան
- Խաչատուրյան քույրերի հոգեբուժական փորձաքննությունների արդյունքները պարզ են
- Հանուն ինչի է Խաչատուրյան քույրերի հայրը օգտագործել դատախազի հետ կապերը
- Խաչատուրյան քույրերը խնդրել են երդվյալ ատենակալներ
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը
- Հորը սպանելուց հետո Խաչատուրյան քույրերից մեկը զանգել է ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին