Ծովագյուղի և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերն անտեսել են աշխատանքները դադարեցնելու հանձնարարականները
«Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային տեսչական մարմինների տեսուչներն երեկ այցելել են բոլորիս հայտնի Ծովագյուղի և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտեր և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացները դադարեցված չեն: Մասնագետների ցուցումների համաձայն հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է և այսօրվանից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում»,- այսօր կառավարության մամուլի սրահում հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Տեսչական մարմնի ղեկավարը հայտնեց, որ մարտի 13-ից ապրիլի 6-ը ընկած ժամակահատվածում իականացրել են կորոնավիրուսի տարածման ժամանակաշրջանում դեպքերի կանխարգելմանն ուղղված աշխատանքնրե: Տեսչական մարմնի աշխատակիցները Երևանում շրջայց են կազմակերպել 500, իսկ մարզերում 3600 սննդի իրացման կետեր, արտադրություն իրականացնող կազմակերպություններ և հանրային սննդի օբյեկտներ: Եղել է գործունեությոն կասեցման մեկ դեպք և երկու դեպքում էլ ահազանգերի հիման վրա բացահայտվել ու ոչնչացվել են ժամկետանց սննդամթերքներ:
«Ընկերություններին հանձնարարվել է սովորականից ավելի շուտ կատարել պինդ մակերևույթների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները և համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա թղթե սրբիչներով, բացառել խանութներում հերթերը, ինչպես նաև օդակաթիլային վարակի ախտանիշներով աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք»,- հայտնեց տեսչական մարմնի ղեկավարը :
Անդրադառնալով բացօթյա առևտրի օբյեկտների վերահսկման աշխատանքներին՝ Գևորդ Ավետիսյանը նշեց. «Մարտի 15-ին Արմավիրի մարզի տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց են կատարել «Բեյմանդարի» շուկայում, որի ընթացքում 15 քաղաքացու, որոնք չեն ունեցել ձեռնոցներ և դիմակներ, թույլ չի տրվել իրականացնել սննդամթերքի վաճառք: Պաշտպանիչ միջոցներ չունեցող մարդկանց չի թույլատրվել մուտք գործել շուկա:
Տեսչական մարմնի աշխատակիցները մարտի 27-ին և 28 -ին շրջայց և մշտադիտարկում են իրականացրել հանապետության18 գյուղատնտեսկան արտադրության շուկաներում: Արձանագրվել է, որ մարզերի շուկաների մեծ մասը չի գործում, իսկ գործող մի քանի կետում այցելուների թիվն էլ նկատելիորեն քչացել է: «Եթե հայտնաբերվել են անհամապատասխանություններ, ապա տեղում տրվել են ցուցումներ և դրանք շտկվել են»,- հայտնեց տեսչական մարմնի ղեկավարը:
Անդրադառնալով սննդամթեքի արտահանմանը և ներմուծմանը՝ Գեորգի Ավետիսյանը նշեց . «Որոշ սննդամթերքի ներկրումները նվազել են, որոշներինը ավելացել են և ավելացել են արտահանումները»:
Տեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ ապրիլի 6-ին աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կվերահսկի սննդամթերքի առցանց վաճառքը:
«Դարոինք» ընկերությունում վարակված անձի մասին լուրն ստանալուց անմիջապես հետո մեր տեսուչները գնացել են, տեղում պարզել են, որ վարակվածը ոչ թե արտադրության աշխատակից է, այլ մենեջեր: Իհարկե, դա ավելի լայն շրջանակի վարակելու վտանգ կարող է լինել: Բայց արտադրության աշխատակիցները շփում չեն ունեցել մենեջերի հետ, վարակի տարածումը այդ գործարանում գրեթե զրոյական ռիսկ ունի»,-պատասխանելով հարցին՝ ասաց տեսչական մարմնի ղեկավարը: