ԿԳՄՍ փոխնախարար. Հիմա աշխատում ենք մի քանի սցենարների վրա
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է միասնական քննությունների անցկացման մի քանի սցենար։ Այսօրվա ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ հիմա աշխատում են այդ սցենարների վրա, շարունակում են քննարկումները, քննարկում են քննությունների կամզակերպման ժամկետները և այլ հարցեր, աշխատում են կոնկրետ լուծումների վրա, այդ թվում՝ էլեկտրոնային։
Նրա խոսքով, պատրաստ են բոլոր սցենարներին, իրենց գործունեությունը կազմակերպում են՝ ելնելով այն իրավիճակից, ինչ առկա է ընդհանրապես հասարակության ներսում։
«Առաջիկայում նախարարությունը քննարկումների արդյունքների մասին կտեղեկացնի։ Այդ լուծումը որևէ կերպ չի խաթարի որևէ սովորողի իրավունքը, հաշվի կառնի բոլոր գործընթացի մասնակիցներին»,- ասաց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է վերջին զանգի միջոցառմանը, նա նշեց, որ տարբեր հավանական սցենարներ են քննարկում։
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարար. Հեռավար կրթության գործընթացում ունենք ավելի քան 80 տոկոսի մասնակցություն
- ԿԳՄՍ նախարարը հեռավար հանդիպում է անցկացրել կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ
- ԱԺ-ն հեռավար կրթության կազմակերպման համար 85 համակարգիչ կտրամադրի դպրոցներին
- Հեռավար ուսուցման այսօրվա դասացուցակը
- Երբ վաղուց հայտնի հեռավար մեթոդը նոր են բացահայտում կրթության նախարարությունում