Հնդկաստանը կարող է երկարաձգել մեկուսացման ռեժիմը. Ria.ru
Հնդկաստանի իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի տարածման պատճառով պարտադրված մեկուսացման ռեժիմի երկարաձգման հարցը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Նշվում է, որ երկրում 21-օրյա ինքնամեկուսացման ռեժիմն ավարտվելու է ապրիլի 14-ին։ Իշխանությունները երկրի բնակիչներին հորդորել են առանց հիմնավոր պատճառի փողոց դուրս չգալ, սահմանափակվել են նաև հասարակական տրանսպորտի, տաքսի ծառայությունների, մետրոյի և երկաթուղիների աշխատանքները։
Ավելի վաղ վարչապետ Նարենդրա Մոդին կառավարության նիստում հայտարարել էր, որ համաճարակի դեմ պայքարը երկարատև է լինելու, և նախարարներին կոչ էր արել մշակել երկիրը մեկուսացումից աստիճանաբար դուրս բերելու պլան:
Արհմիության նախարար Պրակաշ Ջավադեկարն էլ հայտարարել էր, որ մեկուսացման ռեժիմը երկարաձգելու մասին որոշումը կընդունվի ազգային շահից ելնելով և կհայտարարվի ճիշտ ժամանակին: «Մենք ամեն րոպե հետևում ենք աշխարհում տիրող իրավիճակին»,- ասել էր նա:
Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով ՝ ապրիլի 6- ի առավոտյան երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 4421-ի, մահացել է 114 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանի «Արմաթ»-ում ստեղծվել է կորոնավիրուսով հիվանդներին ուտելիք մատուցող ռոբոտ
- Հնդկաստանը 167 տարվա ընթացքում առաջին անգամ փակել է իր երկաթուղիները. CNN
- Հնդկաստանում կարանտինի ժամանակ ծնված երկվորյակներին անվանել են Կովիդ և Կորոնա