Ապրիլի 8-9-ը հանրապետության տարածքում սպասվում է ցուրտ, հողի մակերևույթին՝-2․․-5 աստիճան
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։
Իսկ առհասարակ, հանրապետության տարածքում ապրիլի 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում ապրիլի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 8-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։