Լուսնի վրա առևտրային հանքարդյունաբերության մասին Թրամփի հրամանը չի կարող արդյունավետ լինել
Այլ մոլորակների տարածքները գրավելու փորձերը չեն կարող արդյունավետ լինել, հայտարարել է «Ռոսկոսմոսի» միջազգային համագործակցության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սավելյովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լուսնի վրա առևտրային հանքարդյունաբերության մասին հրամանին։
«Այլ մոլորակների տարածքներ յուրացման պլանները բարդացնում են պետությունների համագործակցությունը»,- «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է նա:
Սավելյովը հիշեցրել է, որ պատմության մեջ արդեն եղել են այդպիսի օրինակներ, երբ մի երկիր որոշել է այլ մոլորակի տարածքներ գրավել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի, հնարավոր է իրականացնել Լուսնի և այլ երկնային մարմինների վրա եղած ռեսուրսների առևտուր։
Փաստաթղթում ասվում է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության սահմանափակման մասին համաձայնագիրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1979 թվականի դեկտեմբերին։