Կորոնավիրուսով վարակված Ջոնսոնին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. Ria.ru
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը չի փոխվել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքական գործիչին մոտ գտնվող աղբյուրներին։
Ջոնսոնը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։
Նա մարտի 27-ին հայտարարել էր, որ վարակված է կորոնավիրուսով: Այդ ժամանակվանից Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկուսացման մեջ է, բայց շարունակում էր աշխատել:
Ապրիլի 3-ին նա տեսաուղերձում հայտարարել էր, որ դեռ բարձր ջերմություն ունի: Կիրակի ուշ երեկոյան, վարչապետի գրասենյակը հայտնեց, որ անհրաժեշտ թեստերի համար Ջոնսոնը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն խոսքը շտապ հոսպիտալացման մասին չէ:
Երեկ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ Ջոնսոնի վիճակը վատթարացել է, նրան տեղափոխվել են վերակենդանացման բաժին՝ ինտենսիվ բուժօգնության:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարք․ Business Insider
- Բորիս Ջոնսոնը ևս հայտարարեց երեք շաբաթյա կարանտին բրիտանացիների համար