Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Նա դատարանից պահանջում է պաշտպանել պատիվն ու արժանապատվությունը՝ հապարակայնորեն արտահայտված զրպարտությունից։
Դատալեքս-ից տեղեկանում ենք, որ հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։ Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը փաստաբան Հայկ Ալումյանն է։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է տարբեր հայտարարություններ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
«Դրանք զրպարտչական բնույթի հայտարարություններ են, ինճի հետևանքով՝ գործընկերս՝ պարոն Ալումյանը հայց է ներկայացրել դատարան։ Մեզ համար սկզբունքային է, որ հաստատվի՝ Ռոբերտ Քոչարյանին չեն կարող վերաբերել այն հայտարարությունները, որոնք պարոն Փաշինյանը հնչեցրել է»,-ասել է Խուդոյանն այսօրվա ասուլիսում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին