Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար կօգտագործի ինքնիշխանության հիմնադրամը. Ինտերֆաքս
«Իրանի բարձրագույն հոգևոր ղեկավար Ալի Խամեյնին համաձայնել է 1 միլիարդ եվրո հատկացնել Իրանի ազգային զարգացման ֆոնդից՝ երկրի ինքնիշխանության հիմնադրամից, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար»,- Ինտերֆաքս-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է CNBC արաբական ծառայությունը ՝ վկայակոչելով Իրանի նախագահի կայքը:
Այս միջոցները կուղղվեն Առողջապահության նախարարության և զբաղվածության մասնագիտացված հիմնադրամի կարիքներին:
Մարտի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է համաձայնություն ստանալ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար օգտագործել հիմնադրամի միջոցները:
Ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող Իրանը չի կարող դիմել արտաքին փոխառությունների ՝ էներգիակիրների համաշխարհային գների անկման պայմաններում:
Իրանը Մերձավոր Արևելքում COVID-19- ից ամենաշատը տուժած երկիրն է: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ երկրում վարակվածների թիվը հասնում է 60500 մարդու, մահացել է 3739-ը: Անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է 2274 նոր վարակի դեպք: