Նեթանյահուն Իսրայելում հայտարարել է համընդհանուր կարանտին և պարետային ժամ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրեական Պասեք տոնի կապակցությամբ, ապրիլի 7-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ երկրի մասշտաբով հայտարարել է համընդհանուր կարանտին և պարետային ժամ։ Այս մասին գրում է Times of Israel-ը։
Նեթանյահուն ասել է, նշված միջոցի նպատակն է, որ քաղաքացիները երկուշաբթի երեկոյան մնան տանը և խուսափեն Պասեքի ճաշկերույթին ընտանիքի անդամներին այցելելուց:
«Մենք ճակատագրական շաբաթվա մեջ ենք: Աշխարհի և Իսրայելի համար ճակատագրական շաբաթ է», - ասել է Նեթանյահուն՝ Երուսաղեմում իր պաշտոնական նստավայրից արված հեռուստատեսային հայտարարության մեջ:
Նեթանյահուն նշել է, որ հորիզոնում կան որոշ «դրական նշաններ», բայց կոչ է արել իսրայելացիներին՝ չդառնալ «գողացող» և չթուլացնել սոցիալական հեռավորության գործող միջոցները:
Իսրայելում կորոնավիրուսից զոհվել է 57 մարդ: Վարակված է մոտ 9000 մարդ: