Արցախի Միրիկ գյուղի ողջ բնակչությունն ինքնամեկուսացված է.ԱՀ պետնախարար
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել: Այս առիթով Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հրատապ ասուլիսով հանդես եկան:
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված անձը գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում:
«Շտապօգնության մեքենայով տվյալ անձը տեղափոխվել է Հայաստան։ Նա բուժում կստանա Երևանում։ Անձը 60 տարեկանից բարձր է և որոշակի ռիսկային խմբում է գտնվում: Վարակված անձը մեկուսացման մեջ է եղել, քանի որ համապատասխան ախտանշաններ կային: Ապրիլի 6-ին փորձանմուշներն ուղարկվել էին ՀՀ համապատասխան լաբորատորիա թեստավորման և այսօր աստացվել է փորձանմուշի դրական պատասխանը: Տվյալ անձի հետ շփում ունեցող անձիք զգուշացվել են ինքնամեկուսացման համար: Մոտ 17 հոգի են : Գյուղում ապրում է մոտ 40 ընտանիք և հնարավոր է ,որ շփումներ եղած լինեն միմյանց հետ: Հետևաբար որոշում է կայացվել ինքնամեկուսացնել ողջ գյուղը: Արդեն իսկ գյուղապետի միջոցով հանձնարավել է ,որ հնարավորինս քիչ շփվեն միմյան հետ»,-ասաց Մարտիրոսյանը, հավելելով. « Առողջապահության համակարգը գործել է արագ և այն պահից ,երբ հաստատվել է դեպքը, ապա նախարարի հանձնարարությամբ համապատասխան մեքենայով ուղարկվել է ՀՀ բուժում ստանալու համար»:
Արցախի պետնախարարը նաև տեղեկացրեց, որ ինքնամեկուսացված քաղաքացիներին կաջակցեն նաև սոցիալական խնդիրների լուծման հարցում: Բացի այդ, վաղվա ընթացքում ախտահամնան աշխատանքներ կկատարվեն ողջ գյուղում:
ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն էլ ավելացրեց, որ գործողություններ իրականացրել են նաև կոնտակտավորների ընտանիքներում:
«Մեկուսացման օրը կոնտակտավորների շրջանակը պարզելուց հետո , բոլորի բկարաններում իրականցվել են ախտահանման միջոցառումներ: Բացի այդ, հորդորել ենք բնակիչներին խուճապի չմատնվել և հետևել կանոններին : Այս պահին համաճարակային մասնագետները, ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, գտնվում են Միրիկ համայնքում և իրականացնում են տարբեր աշխատանքներ »,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին