«Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է բարելի դիմաց 34 դոլարով
«Brent» տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի «ICE» բորսայում աճել է 3.24 տոկոսով և հասել է մեկ բարելի դիմաց 34.02 դոլարի: Այս մասին են վկայում աճուրդային հարթակի տվյալները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«WTI» նավթի ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց կազմում է շուրջ 27,15 դոլար (+ 4,1%), իսկ «Brent» տեսակի նավթի գինն աճել է մինչև 34.02 դոլար` բարելի դիմաց (+15.2 տոկոս)։
Նավթի գնանշումները աճում են՝ «ՕՊԵԿ+»-ի նախարարների առաջիկա բանակցությունների ֆոնին։
«ՕՊԵԿ+» ձևաչափով հանդիպումը պետք է կայանար ապրիլի 6-ին, բայց հետաձգվեց մինչև ապրիլի 9։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին