Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը կվերածվի հիվանդանոցի
Աշխարհի ամենամեծ գոթական՝ Հովհաննես Աստվածաբանի տաճարը Նյու Յորքում, կվերածվի հիվանդանոցի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով տաճարի հոգևորականին։
Նրա խոսքով, շինությունում կտեղավորվի կորոնավիրուսով վարակված շուրջ 200 պացիենտի համար մահճակալ, նաև ինչպես նաև 9 բժշկական վրաններ։ Արդեն շաբաթվա վերջին կսկսեն հիվանդներին բերել տաճար։
«Նախորդ դարերում տաճարները միշտ օգտագործվել են այս եղանակով: Այնպես որ, սա տաճարների համար նորություն չէ, բայց մեզ համար նոր փորձ է»,- ասել է հոգևորականը։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19. Նյու Յորքը տագնապի ազդանշան է տալիս
- Կորոնավիրուսը Նյու Յորքում գրեթե երկու հազար մարդու կյանք է խլել. Ինտերֆաքս
- Նյու Յորք. Երբեք չքնող քաղաքը նիրհում է
- Թրամփը շոկի մեջ է Նյու Յորքի հիվանդանոցների պատկերներից
- Նյու Յորքում Սուրբ Պատրիկի օրվա շքերթը հետաձգվել է