Ավիացիոն խորհրդատու. Ակնհայտ է, որ վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները
Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը հետևել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարց ու պատասխանի ժամանակ Ավիացիայի վերաբերյալ հատվածին, եկել եզրակացության, որ նրան ճիշտ չեն զեկուցել իրավիճակի մասին։
Ֆեյսբուքյան իր էջում Խաչատրյանը գրել է.
«Երեկվա վարչապետի հարց ու պատասխանից ավիացիային վերաբերվող փոքր մասը լսելուց հետո իմ մոտ մասնագիտական համերաշխության ցանկություն առաջացավ։ Ճիշտ է՝ ես պետական ապարատում երբեք չեմ աշխատել, բայց մասնավորում էլ գրեթե նույնն է`ավիացիոն մասնագետը այնքան բարձր է վարձատրվում համեմատ երկրի միջինի, որ ինքը կարիք չունի օրինազանցություն գործի, կամ դրամաշորթություն կամ խաբեբայություն անի, կամ կոռուպցիայի մեջ թաթախվի։
Իր միակ խնդիրը կարիերայի ընթացքում հետևելն է իր պարտականությունների ա, պատշաճ ու անթերի կատարմանը, որ գործատուի մտքով անգամ չանցնի իրեն գործից հանել։ Ես ինքս շահույթով աշխատող Արմավիայում 2006-2008 թվերին օրական 14-15 ժամ աշխատում էի`որպեսզի պարտականություններս հասցնեմ և արածիս որակը չտուժի, որպեսզի գործատուն ինձանից միշտ գոհ մնա։
Մասնագետը չի կարող լինել կոռուպցիոներ, դա շատ քիչ հավանական է, այդպիսին կարող է լինել ղեկավարը, գործատուն`բայց ոչ մասնագետ աշխատողը։ Ինչևէ, վերջին օրերին որոշ կայքերում խոսվում էր, որ 2015 թվականին այն ժամանակվա ՔԱԳՎ-ն անցել էր ICAO-ի համապատասխանության աուդիտը բարձր արդյունքներով։ Թեմային երեկ վարչապետն էլ անդրադարձավ։
Այդ աուդիտով ICAO-ն ստուգում է ՔԱԿ-ի գործառույթների համապատասխանությունը երկրում գործող օրենքներին և նորմատիվ ակտերին, ICAO-ի Standard And Recommended Practices (SARP)ստանդարտներին: Աուդիտը արվում է ամեն 8 տարին մեկ անգամ, մեր մոտ հաջորդը կլինի 2023 թվականին։
Ըստ 2015 թվականին ICAO-ի կողմից իրականացված USOAP (Universal Safety Oversight Audit Programme) աուդիտի պետք է ստուգվեր Հայաստանի ՔԱԳՎ-ի այդ պահին առկա գործառույթների և կատարած աշպատանքի արդյունավետ համապատասխանեցումը ICAO-ի ստանդարտներին։
Ես ինքս հաշվարկեցի այն ինչ դրված է ICAO-ի սայթում, և այսպես Հայաստանի պահով`
Legislation - 95,45%
Organization - 100%
Licensing - 96,81%
Operations - 94,03%
Airworthiness - 84.87%,
Accident Investigation - 67,68%
Air Navigation Services - 86,98%
Aerodromes - 73,1%։
Այսպիսով աուդիտի ենթակա 8 սեգմենտների ընդհանուր համապատասխանութան արդյունքը կլինի`87,37%։ Սա տարածաշրջանում և աշխարհում բավական բարձր արդյունք է։
Համեմատության համար հաշվեցի մի քանի երկրների ընդհանուր արդյունքները`Վրաստան`88%, Թուրքիա`83,15%, Ադրբեջան`71%, նաև օրինակ Ռուսաստան`70,32%...Սա աուդիտ է ոչ թե հարցաշար`ճիշտ է դու լրացնում ես նախօրոգ ուղարկված հարցաշարերը (ընդհանուր թվով մոտ 6-7 հազար հարց), բայց հետո գալիս են ICAO-ի աուդիտրները և ստուգում են քո ուղարկածի համապատասխանությունը իրականությանը։ Սա էլ ICAO-ի աուդիտի պաշտոնական կայքն է։
Դուք ինքներդ հեշտությամբ կարող եք մուտք գործել այս հղումով և ստուգել ցանկացած երկրի արդյունքները` մկնիկը պահում ես ստուգվող սեգմենտի գրաֆիկական սյունակի վրա` անմիջապես բերում է աուդիտ արված համապատասխանելիության տոկոսը, կարող ես նաև բոլոր 8 սեգմենտների միջինը հաշվել։
Հավատացեք սա շատ բարդ աուդիտ է, բազմակի անգամ ավելի դժվար քան փետրվարին ՔԱԿ-ում EASA-ի անցկացրած անվտանգության աուդիտը։ Ակնհայտ է, որ վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները։ Ավիացիան կարող են և պետք է զարգացնեն միայն ավիացիոն մասնագետները։ Պետությունը պետք է աջակցի և արդյունավետորեն վերահսկի։ Ավիացիան ավիատորներին»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մինասյան. Թե ինչպես Տաթևիկ Ռևազյանը հաջողացրեց Հայաստանի ներգրավումը մի ցանկում, որտեղ աֆրիկյան երկրներն են
- Միհրան Հակոբյան. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված
- Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ երկու ավիաընկերություն զրկվել է երրորդ երկրի շահագործման վկայականներից
- Պատգամավոր. Դե գնացեք ու ուրիշ երկրների օդանավակայաններում մնացած ՀՀ քաղաքացիներին բացատրեք՝ ազգային ավիացիան «թանկ հաճույք է»
- Լիլիթ Գալստյան. Քաղավիացիայի կոմիտեի պետը պարզապես թռավ առաջին իսկ թեթև ցնցումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան