Խզմալյան. Մենք պատրաստում ենք անհատ, տարեց, անժառանգ արվեստագետների ցանկը
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել, այլ նկատում ենք հետաքրքրության շեշտակի աճ»,- ասուլիսում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։
Նա նշեց, որ պետական կառույցների ֆեյսբուքյան էջերի, կայքերի հետևորդների քանակը բազմապատկվում է, հիմա խնդիր ունեն այնպես անել, որ այդ տվյալները չնվազի, ապահովեն կայուն հետևորդների ինստիտուտ։
Փոխնախարարն ասաց, որ պետք են քայլեր սկսեն այդ ուղղությամբ։
Ա.Խզմալյանի ներկայացրած տվյալներով, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 15-ից ապրիլի 5-ն իր էջում 6 ներկայացում է ցուցադրել, դիտումներն անցել է 840 հազարից։ Թատրոնի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն ավելացել է 5000-ով։
Նա նշեց, որ ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ քննարկում են առցանց տարբեր ծրագրեր, առաջիկայում կներկայացնեն նոր գաղափարներ։
Ա. Խզմալյանն ասաց, որ իրենք ճգնաժամային իրավիճակում պատրաստում են անհատ արվեստագետների, տարեց, միայնակ, անժառանգ ստեղծագործողների ցանկը։
«Վստահ եմ՝ անպայման աջակցություն կարիք ունենալու են և արդեն իսկ ունեն։ Պարտադիր չէ, որ միայն ֆինանսական աջակցություն լինի։ Արդեն կամավորների խմբեր ենք կազմել, առողջապահության նախարարարությունը բժշկական պարագարներ է տրամադրել, որոնք տրամադրվում են մեր ավանգ սերնդի վաստակավոր արվեստագետներին»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա