Mattel-ը Բարբիի հագուստների փոխարեն կարտադրի պաշտպանիչ դիմակներ
Աշխարհի ամենահայտնի տիկնիկները մնում են առանց նոր հագուստի։ Mattel տիկնիկների արտադրողը հայտարարել է, որ այն նյութերը, որոնք նախատեսված էին Բարբի տիկնիկների արտադրության համար, կօգտագործվեն բուժաշխատողների համար դիմակների պատրաստման նպատակով։ Այս մասին գրում է tlum.ru-ն։
Այժմ կարևոր է ճիշտ որոշել առաջնահերթությունները, քանի որ մարդու առողջությունն ավելի կարևոր է, քան գեղեցիկ հագուստները։
Mattel-ի ինստագրամում հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը. «Այժմ ընթանում է պաշտպանիչ դիմակների արտադրություն այն նյութերով, որոնք նախատեսված են Բարբի տիկնիկների և Fisher-Price խաղալիքների արտադրության համար: Մշակման փուլում են նաև այլ անձնական պաշտպանիչ միջոցները»։
Mattel-ը նաև նվիրաբերել է խաղալիքներ և ապրանքներ Community Foundation բարեգործական հիմնադրամին ստեղծագործելու համար։ Այսպես, աշակերտները, որոնք չեն կարող հաճախել դպրոց ինքնմեկուսացման պատճառով, իրենց ավելի լավ կզգան։
Այս շաբաթվա վերջին պաշտպանիչ դիմակները կհանձնվեն հիվանդանոցներին:
Հարակից հրապարակումներ`
- Նախարար. Թարմացնում ենք մեր խորհուրդները
- ԱՀԿ. Առողջ մարդկանց դիմակներ անհրաժեշտ չեն և պաշտպանություն չեն երաշխավորում
- Հայ կամավորներն օգնում են ծերերին դիմակայել կորոնավիրուսի պանդեմիային
- Դիմակները, ձեռնոցները պետք է նետել փակ աղբամանի մեջ
- Վիլնյուսում հուշարձանները՝ բժշկական դիմակներով
- Ախալքալաքը կստանա 5000 բժշկական դիմակ, ձեռնոց և խալաթ
- Նորաձևության տներն օգնում են բժիշկներին
- Գ.Գևորգյան. Բժշկական դիմակների համաշխարհային գները կտրուկ բարձրացել են
- Ինչպես աղբը նետել օգտագործված դիմակները
- Ներկայումս քայլեր են կատարվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ
- Վրաստանում բժշկական դիմակներ կբաժանեն 70 տարեկանից բարձր թոշակառուներին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան