Էրդողանն արգելել է Թուրքիայում դիմակների վաճառքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել է բժշկական դիմակների վաճառքը: Այս մասին, ինչպես գրում է Mignews-ը, հայտարարել է Էրդողանը՝ ապրիլի 6-ին։
«Տեղական իշխանությունները սկսել են անվճար բաժանել բժշկական դիմակներ մեր քաղաքացիներին, ովքեր համապատասխան դիմում են ներկայացրել։ Դիմակների վաճառքն արգելված է», - ասել է Էրդողանը:
Ըստ Էրդողանի, Ստամբուլի տարածքում երկու հատուկ հիվանդանոցներ են կառուցվում, որոնք նախատեսված են կորոնավիրուսով առաջացած հիվանդություններով հիվանդներին ընդունելու համար:
«Երկու ինֆեկցիոն հիվանդանոցներ կստեղծվեն Աթաթուրքի օդանավակայանի տարածքում և Սանջակթեփե շրջանում: Դրանց շինարարությունը կավարտվի 45 օրվա ընթացքում, և նրանք կսկսեն աշխատել ի շահ ժողովրդի», - ասել է Էրդողանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան