Իրանցի պատգամավորը Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանումը զինվորականների «գերազանց աշխատանք» է որակել
Իրանի խորհրդարանի պատգամավոր Հասան Նորուզին հայտարարել է, որ իրանցի զինվորականները «գերազանց գործ են կատարել»՝ Թեհրանի մերձակայքում խոցելով ուկրաինական UIA-ի ինքնաթիռը։
Իրանցի պատգամավորը մասնավորապես ասել է․ «Զինված ուժերը գերազանց են կատարել իրենց պարտականությունները: Օդանավի շարժումը շատ կասկածելի էր»։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Ըստ Նորուզիի՝ UIA-ի ուղևորատար ինքնաթիռը եղել է ամերիկյան կողմի վերահսկողության տակ, որը «մի քանի հատուկ թիրախ է նշանառել Իրանում»: Նրա պնդմամբ՝ Իրանը դրա համար բավարար ապացույցներ ունի, ուստի ավիավթարի մեղավորները չեն ձերբակալվի:
Ավելի վաղ Իրանը հաղորդել էր, որ պատրաստ է հունվարին Կիևին հանձնել Թեհրանում խոցված «Boeing»-ի սև արկղերը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների «Boeing 737-800» ինքնաթիռը հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքի մեկնարկից հետո։ Զոհվել էր 176 մարդ: Իրանը խոստովանել էր, որ ինքնաթիռը սխալմամբ էր խոցվել, որի ուղղությամբ երկու հրթիռ էր արձակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան