Կորոնավիրուսով հոսպիտալացված ՌԴ ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինան կոմայի մեջ է
ՌԴ ժողովրդական արտիստ, երգչուհի Նադեժդա Բաբկինայի մոտ կորոնավիրուսի առաջին նշանները հայտնվել էին ապրիլի 1-ին, որից հետո նրա վիճակը սկսել էր վատթարանալ: Mash Telegram հեռուստաալիքը, վկայակոչելով Ռոսպոտրեբնադզորին, հայտնում է, որ աստղն այժմ գտնվում է Մոսկվայի մերձակայքում գտնվող մասնավոր կլինիկաներից մեկում՝ երկկողմանի թոքաբորբի նախնական ախտորոշմամբ: Այս մասին գրում է OK ամսագիրը։
Հիվանդությունը զարգացել է կորոնավիրուսի վարակի ֆոնի վրա: Բաբկինայի COVID-19-ի առաջին թեստավորման արդյունքը դրական է եղել:
Երեկ բժիշկները որոշել են Բաբկինային միացնել թոքերի օդափոխության արհեստական սարք։
Երգչուհուն ստիպված են եղել արհեստականորեն բժշկական կոմայի մեջ դնել՝ օրգանիզմի վրա բեռը թուլացնելու համար:
Երգչուհու որդին հաստատել է, որ մայրը թոքաբորբով հիվանդանոցում է: Դեռևս որևէ մեկնաբանություն չի ստացվել Նադեժդա Բաբկինայի պաշտոնական ներկայացուցիչներից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան