
Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 22242-ի. ria.ru
Շվեյցարիայում մեկ օրվա ընթացքում COVID-19 հաստատված դեպքերի թիվն ավելացել է գրեթե 600-ով, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ երկրում վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 22242-ի։ Նախորդ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 57 դեպք։ Ընդհանուր առմամբ, մինչ օրս երկրում հիվանդությունից մ մահացել է 641 մարդ:
Ավելի վաղ, շվեյցարական իշխանությունները ձեռնարկել էին նոր կորոնավիրուսների տարածմանը հակազդելու միջոցներ։ Մարտի 25-ից դեպի երկիր մուտքը փակ է աշխարհի բոլոր երկրների հետ, բացառությամբ Լիխտենշտեյնի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին