Ռուսական արվեստի թանգարանը միացել է աշխահի խոշոր թանգարանների շարժմանը
Ելնելով աշխարհում տիրող համաճարակային իրավիճակից, Ռուսական արվեստի թանգարանը ինչպես աշխարհի մնացած մշակութային կենտրոննեը` անցել է առցանց աշխատանքային ռեժիմի:
Այս օրերին թանգարանի աշխատակիցները մշակել են վիրտուալ տիրույթում աշխատանքի հիմնական ուղղություններ` փորձելով ապահովել տարբեր տարիքային խմբերի ներգրավվածությունը:
Թանգարանի սոցիալական էջերը իր դիտողին առաջարկում են երեք տարաբնույթ խորագրերի ներքո հրապարակումներ:
«Իսկ դուք գիտեք» - խորագրի ներքո հրապարակումները նախատեսված են մեծահասակ դիտողների համար և ունեն տեղեկատվական բնույթ: Արվեստասեր հետևորդին մատուցվում են հետաքրքիր տեղեկություններ, ֆիլմեր ինչպես թանգարանի հավաքածուում առկա ռուս հայտնի նկարիչների և նրանց ստեղծագործությունների վերաբերյալ, այնպես էլ գործող ժամանակավոր ցուցադեսում ներկայացվող ցուցանմուշների մասին:
Թանգարանը հոգ է տարել, որ այս օրերին այցելուների առցանց կրթությունը նաև հետաքրքիր լինի:
«Բացահայտենք Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն» - խաղ- մրցույթը, իր բնույթով ապահովում է հետևորդների կողմից թանգարանի սոցիալական էջի անընդհատ տեսանելիություն և հաճախելություն։ Ծրագիրը նախատեսված է մեծահասակների համար։ Հետևորդները ամեն օր թանգարանի կողմից տրվող ինտելեկտուալ և ժամանցային հարցերի միջոցով բացահայտում են ուշագրավ փաստեր Ռուսական արվեստի թանգարանի ցուցանմուշների մասին։ 10 օր շարունակ նրանք պատասխանելով առաջարկվող խաղ- հարցադրումներին, հավաաքում են միավորներ։ Առավել շատ միավոր հավաքած անձը համաճարակից հետո կստանա մրցանակ թանգարանի կողմից։
Փոքրիկ արվեստասերների համար թանգարանը վիրտուալ տիրույթում նույնպես հասանելի է:
«Հետևիր Եվային» -խորագրի ներքո փոքրիկ էքսկուրսավար Եվան իր հասակակիցներին պատմում է Ռուսական արվեստի թանգարանի և նրա ցուցանմուշների մասին` խարախուսելով նրանց մնալ տանը և հետևել իրեն։ Սա իր տեսակի մեջ եզակի ծրագիր է, քանի որ երեխաները փոքրիկ հոլովակների միջոցով հնարավորություն են ունենում ընդլայնել իրենց գիտելիքները արվեստի մասին` իրենց հասակակցի մատուցմամբ:
Փոքրիկ Եվան առաջարկում է նաև տարբեր ստեղծագործական և ինտերակտիվ խաղեր, որի շրջանակներում թանգարանը արդեն իսկ իր փոքրիկ հետևորդների հետ պատրաստվում է հունիսի1-ին` երեխաների պաշտպանության օրը, կազմակերպել ցուցահանդես։
Քանի որ դրսում գարուն է Եվան փոքրիկ հետևորդներին ծանոթացրել է թանգարանում առկա Վիկտոր Բորիսով-Մուսատովի «Ծաղկած այգի» ստեղծագործության հետ և առաջարկել է նրանց նկարել իրենց պատկերացրած «Գարունը»: Այս օրերի ընթացում երեխաները թանգարանի սոցիալական էջին են ուղարկում իրենց ստեղծագործությունները, որոնք հրապարակվում են և հետագայում մասնակցելու են ցուցահանդեսի։
Ռուսական արվեստի թանգարանը կարևորելով թանգարան – դպրոց համագործակցությունը այս օրերին նախաձեռնել է նաև առցանց կրթական ծրագրերի շարք:
ՀԱՅ ԱՍՊԵՏ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները արդեն մասնակցել ‹‹Ծաղկային հեքիաթ›› կրթական ծրագրին: Նրանք հնարավորություն են ունեցել առցանց ծանոթանալու թանգարանում ցուցադրվող ռուս նկարիչների վրձնած նատյուրմորտների «ծաղկային հերոսներին», պատկերացում են կազմել ծաղիկների տեսակների մասին և ծանոթացել են նրանց հեքիաթային պատմություններին: Ստացած գիտելիքներով նրանք ընտրելու են մի հեղինակի և նրա վրձնած աշխատանքի մոտիվներով պատրաստելու են բացիկ առաջիկա տոնի համար (Ապրիլի 7):
Առաջիկայում առանց կրթական ծրագիր կլինի Սուրբ Զատկին նվիրված:
Ռուսական արվեստի թանգարանը միացել է նաև աշխահի խոշոր թանգարանների կողմից նախաձեռնած համացանցային շարժմանը: Նրանք հորդորում են մարդկանց մնալ տանը և բեմադրել հայտնի կտավների տեսարաններ և հերոսներ:
«Մենք նույնպես մեր հավաքածուից առանձնացրել ենք աշխատանքներ, որոնք մարդիկ կկարողանան վերարտադրել տան պայմաններում: «Կենդանացրու արվեստի գործերը» այսպես է կոչվում նախաձեռնությունը: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տաղանդավոր դերասանուհիները արդեն միացել են մեր նախաձեռնությանը:
Իսկ այն այցելուները, ովքեր պարզապես ուզում են «շրջել» մեր ցուցասրահներում և լսել էքսկուրսիա առաջարկում ենք Yerevan 360 և «izi travel» աուդիոգիդ հավելվածները: Սրանց միջոցով այցելուները հնարավորություն ունեն թանգարանում վիրտուլ շրջայց կատարել և ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը»,-նշում են թանգարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա