ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին ՀՀ Կառավարության որոշման:
Բանկից մանրամասնում են, ՀՀ քաղաքացիները, ովքեր հայտնվել են սոցիալական ծանր իրավիճակում և դարձել այս միջոցառումների շահառուներ, հնարավորություն կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ստանալ Հայաստանի Հանրապետության Կառավարության տրամադրած հրատապ միանվագ աջակցության գումարները:
Շահառուի անունով միանվագ աջակցության գումարիառկայության և ստացման Բանկի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Սոցիալական ապահովության ծառայության պաշտոնական կայքում՝ www.online.ssa.am:
Սույն թվականի ապրիլի 7-ից շահառուները կարող են ստանալ իրենց գումարները` այցելելով Բանկի 72 մասնաճյուղերից ցանկացածը` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
• Հանրային ծառայությունների համարանիշկամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք,
• անձը հաստատող փաստաթուղթ / նույնականացման քարտ:
Հրատապ միանվագ աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների և նվազեցումների:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգ է տանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության մասին և մշտապես աջակցում կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կազմակերպված միջոցառումներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում ՝ www.vtb.am կամ Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրաբերեց 20 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին
- ՎՏԲ-ն՝ վարկային պարտավորությունների կատարման հետաձգումների մասին
- ՎՏԲ բանկն առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների հետաձգում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին