Վենետիկի կինոփառատոնը հրաժարվել է «գնալ» առ-ցանց տիրույթ
Եվրոպական ամենահին կինոփառատոններից մեկը` Վենետիկինը, տեղի է ունենալու նախապես նշանակված ժամկետում և կորոնավիրուսի հետ կապված անորոշության պատճառով չի վերածվելու առցանց շոուի։ kinonews.ru-ի հաղորդմամբ գրում է Variety-ը՝ հղում անելով կազմակերպիչներին։
«Վենետիկի կինոփառատոնը չի կարող փոխարինվել առ-ցանց միջոցառման։ Ակնհայտ է, որ հավանականություն կա, որ մենք կկիրառենք որոշակի տեխնոլոգիա միայն մի քանի նախաձեռնությունների համար»,- մեկնաբանել է կինոֆորումի ներկայացուցիչը։
Նշվում է, որ այս հաղորդագրության հրապարակման պահին Իտալիան գտնվում էր խիստ մեկուսացման պայմաններում կորոնավիրուսի պատճառով: Այնուամենայնիվ, հույս կա, որ կիրառված միջոցառումների շնորհիվ ճգնաժամը կարող էր հաղթահարվել մինչև ամառ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հետաձգվել էր մեկ այլ կարևոր կինոփառատոն՝ Կաննի։ Նրա կազմակերպիչները խոստացել են անցկացնել միջոցառումը, հենց որ իրավիճակը թույլ տա։
Հարակից հրապարակումներ`
- Կաննի փառատոնը հետաձգվել է
- Կարանտինն օգնել է մաքրել Վենետիկի ջրանցքները
- Վենետիկի ճարտարապետական բիենալեն երեք ամսով հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի