Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը կրկին հետաձգվել է
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Պրահայում ՝ ապրիլի 30 –ից մայիսի 3 –ը։ Բայց կորոնավիրուսի պատճառով ժամկետները երկու անգամ փոփոխվեցին, նախ՝ հունիս, ապա ՝ նոյեմբեր։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը՝ հղում անելով մարզաձևի միջազգային ֆեդերացիային։
Մինչև հուլիսի վերջ չեղյալ են հայտարարվել նաև ֆեդերացիայի հովանու տակ անցկացվող բոլոր միջոցառումները, այդ թվում ՝ դասընթացները և սեմինարները։ Մարզումային և մրցումային գործընթացին վերաբերող հարցերը կքննարկվեն ապրիլի վերջին։
Չեղարկվել են նաև Եվրոպայի ակումբային , կադետների, երիտասարդական (մինչև 23 տարեկաններ) և խառը թիմերի առաջնությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները