ԱՄՆ սենատորները մեղադրում են ԱՀԿ-ին Չինաստանի կոմունիստներին ենթարկվելու մեջ
«ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսի հասցեին հնչող մեղադրանքին: Վերջինիս դատապարտում են Չինաստանի կոմունիստական կուսակցությանը ենթարկվելու համար: Լենտա.ռու-ի փոխանցմամբ, համապատասխան գրառում է հայտնվել սենատորի Twitter-ի էջում:
«Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ԱՀԿ-ն հետևողականորեն ենթարկվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կամքին: Նա կորցրել է արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ վստահությունը և արդարացիորեն պահանջում է ղեկավարության վերագնահատում»,- գրել է Քրուզը:
Fox News-ը նախկինում հոդված էր հրապարակել այն տեսակետի վերաբերյալ, ըստ որի ԱՀԿ-ի նպատակներից մեկն այն է, որ համաճարակի տարածման հարցում նվազեցնի Չինաստանի կոմունիստների պատասխանատվությունը: Մասնավորապես, Արիզոնայից ընտրված սենատոր Մարթա Մաքսալին Չինաստանի անբավարար թափանցիկ գործելու մեջ մեղադրել է ԱՀԿ-ի Գլխավոր տնօրենին`ասելով, որ նա խաբել է աշխարհին: