Իրավունք 11:30 08/04/2020 Հայաստան

Ալումյան. Դատարանի նախագահը կամ անտեղյակ է, կամ միտումնավոր օրենք է խախտում

«Որոշակի հակասություններ կան այն պատասխաններում, որոնք մեզ են տրվում կապված դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության ու իրական պատկերի հետ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ ՌՈբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Նա հիշեցրեց, ըստ պաշտոնական տեղեկատվության,  Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Ա. Դանիբեկյանը անաշխատունակության թերթիկ է ներկայացրել մարտի 13-ին, մինչդեռ նույն օրն աշխատանքային ժամի ավարտին փաստաբանական թիմից Արամ Վարդևանյանին դատավորի աշխատակազմից վստահեցրել են, որ մարտի 17-ին նշանակված նիստն անպայման կայանալու է։

Ալումյանը շեշտեց, որ նիստից մեկ օր առաջ՝ մարտի 16-ին աշխատանքային օրվա ավարտին ինքը միջնորդություն է ներկայացրել դատարան Ռոբերտ Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ։ Հայաստանի ու Արցախի նախկին չորս  վարչապետներ պատրաստակամություն են հայտնել երաշխավորել խափանման միջոցը փոխելու համար։

«Մարտի 16-ին մեզ ոչինչ չի ասվում այն մասին, որ դատավոր Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է ներկայացրել։ Ու հանկարծ ամսի 17-ին՝  նիստից քիչ առաջ մեզ ասում են, որ նիստը չի կայանալու, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստի։ Եվ այդ վիճակը տևում է մինչև այսօր»,-իրավիճակը ներկայացրեց փաստաբանը։

Նա նկատեց, այդ ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում բարդանում է, հաշվի առնելով, որ պարոն Քոչարյանն առողձական խնդիրներ ունի, մարտի 24-ին նոր միջնորդություն են ներկայացնում՝ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։

«Այդ միջնորդությունը մինչ օրս քննության չի ենթարկվել։ Այս առումով նույն պատասխանն են տալիս, Աննա Դանիբեկլյանն ունի առողջական խնդիրներ, թե ի՞նչ խնդիրներ են, դրանք ե՞րբ կարող են լուծվել, գոնե մոտավոր՝ մի քանի օրվա՞, շաբաթվա՞ խնդիր է, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում։ Ներկայացվում է  այնպես, որ դա բացառապես Աննա Դանիբեկյանի անձնական խնդիրն է, և ոչ ոք չի կարող դրա վերաբերյալ բացատրություն տալ։ Այնինչ, դա միայն իր անձնական խնդիրը չէ»,-ասաց փաստաբանը։

Փաստաբանը համեմատության համար նշեց, եթե մի երկրի վարչապետ առողջական խնդիրներ է ունենում, դրա մասին տեղեկացնում են հասարակությանը, այս պարագայում էլ, ըստ նրա, պետք է իրենց ներկայացնեն դատավորի խնդիրը։

«Մենք պետք է իմանանք, թե ո՞րն է խնդիրը, եթե ոչ դետալացված, ապա պետք է ասեն, մոտավորապես, երբ է սպասվում ապաքինումը»,-ասաց նա։

Ալումյանը հիշեցրեց՝ դիմել են ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, այս ընթացքւոմ գործը մեկ այլ դատավորի մակագրելու համար, սակայն ի պատասխան, դատարանի նախագահը հավաստիացրել է, որևէ այլ դատավոր իրավասու չէ հարցը քննել։

«Դատարանի նախագահը տարօրինակ ձևով անտեղյակ է ԲԴԽ 2018 թվականի հունիսի 9-ի որոշումից, որտեղ ասված է, որ դատական գործի շրջանակում ներկայացված  միջնորդությունները հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը  քննող կամ քննած դատավորը գտնվում է  արձակուրդում, կամ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է։ Իսկ միջնորդությունների քննությունների համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ։ Նույն ԲԴԽ որոշմամբ, եթե դատավորը չի կարողանում ներկայանալ աշխատանքի, ապա տվյալ միջնորդությունները ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։

Նա նկատեց, սա այն է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը պետք է արած լիներ դեռ մարտի 17-ին, մինչդեռ, ըստ փաստաբանի, նախագահը կամ անտեղյակ է այդ որոշումից, կամ էլ տեղյակ լինելով միտումնավոր հնարավորություն է ստեղծում, որ միջնորդության քննարկումը ձգձգվի։

«Ես այս երկու վարկածների միջև, մաշտաբների առումով, մեծ տարբերություն չեմ տեսնում։ Մի դեպքում գործ ունենք դատարանի անտեղյակ նախագահի հետ, մյուս դեպքում՝ ուղղակի օրենքի խախտման հետ, ընդ որում խախտման արդյունքը լինելու է բավականին ծանր։ Այսքան ժամանակ մեր միջնորդությունը չի քննարկվում, իսկ պարոն Քոչարյանը գտնվում է  անազատության մեջ»,-ասաց բանախոսը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}