Անդրեա Բոչելլին առցանց համերգ կտա Զատկի օրը
Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին Սուրբ Զատկին Միլանի տաճարում առցանց համերգ կտա: kulturomania.ru-ի հաղորդմամբ, երգիչը ելույթ կունենա դատարկ տաճարում, ելույթը կարելի է տեսնել համացանցում:
Նշենք, որ կաթոլիկների Զատիկն այս տարի ապրիլի 12-ին է:
«Դուոմոն (Միլանում գոթական տաճարը) դատարկ կլինի, սակայն համացանցային հեռարձակման միջոցով մենք նրա ձայնը կնվիրենք ամբողջ աշխարհին»,- գրել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան ֆեյսբուքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա