Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 4000-ից ավելի դեպք. Ria.ru
Գերմանիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 103.228-ի, ընդհանուր առմամբ հիվանդությունից մահացել է 1,861 մարդ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ռոբերտ Կոհի ինստիտուտին։
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 4,003 նոր դեպք, մեկ օրվա ընթացքում վարակի հետևանքով մահացել է 254 մարդ:
Վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են Բավարիայում (27.564), Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում (20.929) և Բադեն-Վյուրթեմբերգում (20.680): Բեռլինում գրանցվել է հիվանդության 4023 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների, աշխարհում գրանցվել է վարակի գրեթե 1,28 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 72 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա