Թվիթերի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին 1 միլիարդ դոլար է խոստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թվիթերի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին խոստացել է 1միլիարդ դոլար հատկացնել իր կողմից համահիմնադրված Square Inc., ընկերությանը, որն օգնելու է կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերին։ Այս մասին գրում է Time-ը։
«Այս համաճարակը զինաթափելուց հետո ուշադրությունը կփոխվի աղջիկների առողջության ու կրթության և նվազագույն եկամտի վրա», - երեքշաբթի թվիթերում գրել է Դորսին:
Դորսին նշել է, որ խոստացված 1 միլիարդը ներկայացնում է իր ունեցվածքի մոտ 28% -ը:
Դորսիի կարողությունը, որը նաև Twitter Inc.-ի համահիմնադիրն է, կազմում է մոտ 3,9 միլիարդ դոլար՝ համաձայն Bloomberg-ի:
Դորսիի խոստումն ամենամեծն է՝ մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պայքարի համար արված նվիրատվություններից։ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտնել է, որ 100մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ին՝ վարակի դեմ պայքարում։