«Հրապարակ». Սամվել Բաբայանին այս փուլում որևէ պաշտոն չի առաջարկվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում հնարավոր էին հետընտրական որոշակի զարգացումներ՝ նոր կոալիցիայի ձևավորում կամ իշխանության նոր դասավորություն, սակայն ՀՀ իշխանությունը շարունակում է միջամտել Արցախի ներքին գործերին։ Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել երեք դերակատարների՝ Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի հետ ու որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, հրահանգներ իջեցրել։ Իսկ նրա այն հայտարարությունը, որ Արցախի պառլամենտում երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրել են կոշտ ընդդիմադիր ուժերը, Արցախում ընկալել են որպես ապագա իշխանության բանաձև։
Այսինքն՝ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը պետք է ընդդիմության դաշտը զբաղեցնեն, իսկ իշխանական կոալիցիան կարող է լինել «Ազատ հայրենիք-Դաշնակցություն-ԱԺԿ» կոնֆիգուրացիայով, որը 21 մանդատ է ընդգրկում։ Ըստ այդմ՝ Սամվել Բաբայանին այս փուլում որևէ պաշտոն չի առաջարկվի։ Մասիս Մայիլյանի ապագան էլ կախված է սորոսականների պահանջներից ու ճնշումներից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում