Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻՊ-ը գրություն է պատրաստում ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի ս.թ. մարտի 24-ի և ապրիլի 7-ի դիմումներին:
Փաստաբանական թիմից հայտնում են, որ պատասխանի մեջ Մարդու իրավունքների պաշտպանը մասնավորապես նշել է.
«Համակարծիք ենք, որ բարձրացված հարցը ոչ լիարժեք իրավակարգավորումների արդյունք է: Տվյալ դեպքում քրեադատավարական համապատասխան ընթացակարգային նորմերի բացակայությունը փաստացի կարող է կոնկրետ իրավիճակներում խնդրահարույց լինել մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից: Նկատի ունենալով վերը նշվածը Ձեր բարձրացված հարցի կարևորությունը և հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի օրենսդրության կատարելագործման սահմանադրական գործառույթը՝ կազմվում է գրություն Բարձրագույն դատական խորհուրդ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար»:
Փաստաբանական թիմից հայտնում են, որ իր դիմումներում փաստաբան Արամ Վարդևանյանը բարձրաձայնել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անգործության արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։
Ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ մարտի 17-ից մինչ օրս դատական նիստեր չեն անցկացվում, և այս ամենի հետ կապված հնարավոր է ի հայտ գան օրենսդրական տարբեր խնդիրներ:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Եթե դատախազությունը միջնորդություններում առաջնորդվի երկակի ստանդարտներով, դա կլինի իրավունքի կոպիտ խախտում
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան