Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Հնարավոր է, որ այս անգամ Փաշինյանի դեմ հայցը հետ չվերցնենք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նա դատարանից պահանջում է պաշտպանել պատիվն ու արժանապատվությունը՝ հապարակայնորեն արտահայտված զրպարտությունից։
Լրագրողներն այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է իրենք հետ վերցնեն հայցը։ Փաստաբանը չբացառեց՝ նշելով, եթե Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի իր հայտարարություններից, ապա հնարավոր է, հետ վերցնեն։
«Իհարկե պարոն Քոչարյանն այդ դեպքում վերջնական դիրքորոշում կհայտնի»,-ասաց նա։
Ալումյանը հիշեցրեց, որ նախորդ հայցից իրենք հրաժարվեցին, քանի որ Փաշինյանի ներկայացուցիչը հայտարարել էր, թե հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանին չեն վերաբերել։
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց էր ներկայացրել դատարան Նիկոլ Փաշինյանի դեմ: Հայցի առարկան էր՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել Փարիզում արած հետևյալ արտահայտության համար․ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:
Դատական նիստում պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն ասել էր․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վերաբերվել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:
Ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը գրավոր դիմում էր ներկայացրել դատարանին՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ:
Ալումյանն այսօր նշեց, որ եթե այս անգամ էլ վարչապետը կգա դատարան կամ իր ներկայացուցչի միջոցով կասի, որ այս անգամ էլ իր ասածները Ռոբերտ Քոչարյանին չեն վերաբերել, ապա իրենք մեկ անգամ էլ կքննարկեն հայցից հրաժարվելու հնարավորությունը։
«Հնարավոր է, որ այս անգամ մենք հայցից չհրաժարվենք, քանի որ երբ անցած անգամ հրաժարվեցինք, հնարավոր է՝ դա էր պատճառը, որ Փաշինյանը շարունակում անհավասարկշռված հայտարարություններ անել պարոն Քոչարյանի վերաբերյալ։ Անկախ այն բանից, պարոն Փաշինյանը կհրաժարվի կամ չի հրաժարվի իր խոսքերից, հնարավոր է՝ մենք մինչև վերջ գնանք, որպեսզի հաջորդ անգամ նման խնդրի առաջ չկանգնենք։ Զուտ դրա համար»,,-ընդգծեց Ալումյանը։
Նա ընթերցեց հայցի առարկա դարձած հայտարարություններից մեկը, որ արել է Փաշինյանը. «Ասում եմ անվանական, Ռոբերտ Քոչարյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին
- «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործով դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին
- Հայկ Ալումյանը հայտարարեց ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցից հրաժարվելու մասին
- Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը
- ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել գործող վարչապետի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան