Աղտոտված օդի պայմաններում կորոնավիրուսն ավելի վտանգավոր է. gazeta.ru
Կեղտոտ օդը կարող է մեծացնել COVID-19- ի հետևանքով մահվան վտանգը, կարծում են Միացյալ Նահանգների գիտնականները, փոխնցում է «Գազետա.ռու»-ն։
ԱՄՆ գիտնականները կոչ են արել ավելի խնամքով վերաբերվել աղտոտված տարածքներում տեղակայված հիվանդանոցներում բուժվողներին։
Հարվարդի առողջության դպրոցի մասնագետները նախազգուշացրել են, որ աղտոտված օդ ունեցող շրջաններում մարդիկ ավելի մեծ վտանգի տակ են, քանի որ վտանգավոր մասնիկների մշտական հոսքը մադու օրգանիզմ թուլացնում է մարմինը, վատթարացնում է թոքերի վիճակը և COVID-19- ի դեպքում հանգեցնում է ավելի ծանր հետևանքների:
Հեղինակները վերլուծել են 2000-2016 թվականներին ԱՄՆ ավելի քան 3000 շրջաններում օդի աղտոտվածության մակարդակը:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ աղտոտված օդի պայմաններում թոքերն ավելի խոցելի են, քանի որ փոշու հատիկի հետ օրգանիզմ մտած թունավոր նյութերը ներթափանցում են թոքի հյուսվածքներ և թուլացնում դրանք։
Ուսումնասիրության ընթացքում հետազոտողները օդի աղտոտման մակարդակը համեմատել են COVID-19- ի հետևանքով գրանցված մահացության տվյալների հետ: Պարզվել է, որ Չինաստանի առավել աղտոտված տարածքներում հիվանդությունից մահացածների թիվը գրեթե կրկնակի մեծ է եղել համեմատաբար մաքուր օդ ունեցող տարածքներում գրանցված մահերի թվից։
Հետազոտողները վերոնշյալ հանգամանքը հիմնավորում են նաև նման տարածքներում քրոնիկ հիվանդությունների զարգացման բարձր մակարդակով. օդի աղտոտվածությունը հանգեցնում է թոքերի, սրտի և երիկամների հիվանդությունների, որոնց դեպքում COVID-19-ը ունենում է շատ ավելի ծանր հետևանքներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն արգելափակում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Իրանին ԱՄՀ ի 5 մլրդ դոլարի հատկացումը. ՏԱՍՍ
- Բելգիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2240-ի. ria.ru
- ԵՄ-ը կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացրել է 230 մլն եվրո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան