«Հրապարակ». Ի տարբերություն պատգամավորների, նախարարները ստանալու են իրենց ամսական պարգևավճարները
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախօրեի ասուլիսը փոթորկել է պատգամավորների անդորրը: Նրանք հասկացել են, որ, ի տարբերություն իրենց, նախարարները ստանալու են իրենց ամսական պարգևավճարները՝ մեկ աշխատավարձի չափով։ Նման եզրակացության են եկել, քանի որ Փաշինյանը միայն 1 ամսվա մասին խոսեց՝ ասելով, որ մարտի պարգևավճարներն իր որոշմամբ կփոխանցվեն կորոնավիրուսի ֆոնդին:
Մինչդեռ օրերս ԱԺ նախագահը որոշեց, որ երկրորդ եռամսյակի պարգևատրումների ֆոնդն ուղղվելու է նշված ֆոնդին։ Ընդ որում՝ ոչ միայն պատգամավորների, այլև աշխատակազմի պարգևատրումները: Հիշեցնենք, որ նախարարները 750 հազար դրամ աշխատավարձ են ստանում և ավելի քան մեկ տարի՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ամսական նույնքան էլ պարգևավճար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում