Առավոտյան 93-ամյա պացիենտ է մահացել կորոնավիրուսից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:
Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:
Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին:
Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»:
Հարակից հրապարակումներ`
- 08.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 881 դեպք կա
- 07.04.2020. 25 նոր բուժված, 20 նոր վարակակիր
- Փաշինյան. Երեկ ավելի շատ մարդ է դուրս գրվել, քան վարակման դեպք է արձանագրվել
- 06.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 833 դեպք կա
- 05.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 822 դեպք կա
- 04.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 770 դեպք կա
- 03.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 736 դեպք կա
- 02.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա
- 01.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 571 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան