ԱՄՆ սենատորները Սաուդյան իշխանությունների հետ ապրիլի 11-ին կքննարկեն նավթի շուկան
Շաբաթ օրը ՝ ապրիլի 11-ին, ԱՄՆ սենատորները Սաուդյան իշխանությունների ներկայացուցիչների հետ կքննարկեն նավթի համաշխարհայինշուկայի կայունացման հարցը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Գործակալության տվյալներով, հանդիպմանը կմասնակցեն սենատորներ Քևին Քրամերը և Դան Սալիվիվանը, ովքեր նախկինում առաջարկել էին դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սաուդյան Արաբիային, եթե Ռիյադը հրաժարվի նավթի արդյունահանումը կրճատելուց:
Նշվում է, որ բանակցությունները կանցկացվեն հեռակա կարգով: Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հարցեր են բարձրացվելու քննարկման ընթացքում:
Նավթի արդյունահանումը կրճատելու մասին «ՕՊԵԿ+» համաձայնագրի ժամկետն ավարտվեց մարտի վերջին: Այն հնարավոր չեղավ երկարաձգել Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տարաձայնությունների պատճառով։ Պետությունները չկարողացան համաձայնության գալ գործարքի շարունակման պայմանների շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- «Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է բարելի դիմաց 34 դոլարով
- «ՕՊԵԿ+» հանդիպումը կարող է հաջորդ շաբաթ անցկացվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին