Բրիտանիայի վարչապետը երկրորդ գիշերն է անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրորդ գիշերն է անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանի որ շարունակում է բուժում ստանալ կորոնավիրուսի դեմ: Այս մասին գրում է BBC-ն։
Դաունինգ Սթրիթը հայտնել է, որ վարչապետը գտնվում է Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցում՝ «սերտ մոնիտորինգի համար»:
Նշվում է, որ Ջոնսոնի վիճակը «կայուն» է, և նա «լավ տրամադրություն» ունի, երեքշաբթի երեկոյան ասել էր նրա խոսնակը:
Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, որը կատարում է վարչապետի պարտականությունները, հայտարարել է, որ «վստահ է», որ վարչապետը կվերականգնվի այս հիվանդությունից՝ նկարագրելով նրան որպես «մարտիկ»:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը, Մերկելը, Թրամփը․․․աշխարհի առաջնորդներն ապաքինում եմ մաղթում Բորիս Ջոնսոնին
- Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարք․ Business Insider
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա