COVID-19 է կասկածվում ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի անձնակազմի մոտ
Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի անձնակազմի մի քանի անդամներ բողոքել են կորոնավիրուսի ախտանիշներից։ Այս մասին գրում է Le Telegramme-ը՝ հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Անձնակազմի շուրջ 40 անդամներ գտնվում են ինտենսիվ բժշկական հսկողության տակ», - ասել է ՊՆ-ն՝ նշելով, որ վարակը դեռևս չի հաստատվել:
Ներկայումս անձնակազմի անդամները մեկուսացված են ավիակրի հատուկ սենյակներում, նրանցից ոչ մեկը ծանր վիճակում չէ:
Նշվում է, որ ավիակիրը հրամանատարության հրամանով վաղաժամ ավարտում է իր ճանապարհորդությունը: Ավիակիրն այժմ գտնվում է Պորտուգալիայի ափերին է և շուտով կանցնի Ջիբրալթարի նեղուցը՝ վերադառնալու ֆրանսիական Թուլոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան