2020 թ-ին նավթի համաշխարհային սպառումը մեկ օրում կնվազի 6,8 մլն բարելով. ՕՊԵԿ
«ՕՊԵԿ+» ձևաչափով նախարարների հանդիպումից առաջ «ՕՊԵԿ»-ը ներկայացրել է նավթի շուկայի զարգացման երկու սցենար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ առաջին սցենարի, նավթի արդյունահանման սահմանափակումներ չեն մտցվի, և Սաուդյան Արաբիան կարտադրի ավելի քան 12 միլիոն բարել նավթ մեկ օրում՝ նախորդ 9,7 միլիոն բարելի դիմաց:
Երկրորդ սցենարով նախատեսվում է, որ «ՕՊԵԿ+»-ի բոլոր երկրները, ներառյալ Ռուսաստանը, մինչև տարեվերջ կկրճատեն արտադրությունը՝ այն հասցնելով օրական 10 միլիոն բարելի:
Այնուամենայնիվ, աղբյուրի հավաստմամբ, այս սցենարները չեն ենթադրում, որ բանակցությունների նախօրեին Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնսենսուս է ձեռք բերվել: «ՕՊԵԿ+»-ի շրջանակներում քվոտաների բաշխման վերաբերյալ վերջնական առաջարկներ չկան։
Նշվում է, որ եթե երկրները ապրիլի 9-ին կայանալիք հանդիպմանը ընդհանուր որոշման չգան, ապա երկրորդ եռամսյակում նավթի համաշխարհային մատակարարումը կգերազանցի պահանջարկը՝ օրական 14,7 միլիոն բարելով։
Ըստ «ՕՊԵԿ»-ի՝ 2020 թվականին նավթի համաշխարհային սպառումը մեկ օրում կնվազի 6,8 միլիոն բարելով, իսկ երկրորդ եռամսյակում՝ օրական 11,9 միլիոն բարելով:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն և Կանադան չեն հրավիրվել ՕՊԵԿ +-ի ապրիլի 9-ի խորհրդակցությանը
- «ՕՊԵԿ+» հանդիպումը կարող է հաջորդ շաբաթ անցկացվել
- Հայտնի են «ՕՊԵԿ+»-ի պայմանագրի չեղարկման պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին