«Tesla»-ն 30%-ով կրճատում է աշխատավարձերը
Ամերիկյան «Tesla» ընկերությունը 30% -ով կրճատում է աշխատողների աշխատավարձերը, իսկ շատերին էլ ուղարկում է չվարձատրվող արձակուրդի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով ընկերության տարածած հաղորդագրությանը։
Ընկերության փոխնախագահների աշխատավարձը կնվազի 30% -ով, վարչությունների ղեկավարները`20% -ով, իսկ շարքային աշխատողները կկորցնեն իրենց վաստակի 10% -ը:
Այս միջոցը ուժի մեջ կմտնի ապրիլի 13-ից և կշարունակվի մինչև երկրորդ ֆինանսական եռամսյակի ավարտը: Ընկերության աշխատակիցները, ովքեր չեն կարող տնից աշխատել, կուղարկվեն չվճարվող արձակուրդի:
Նշվում է նաև, որ «Tesla»- ն ծրագրում է վերսկսել գրասենյակային աշխատանքները մայիսի 4-ից:
Մարտի 24-ին ընկերությունը հայտարարեց կորոնավիրուսի պատճառով «Fremont» (Կալիֆորնիա) և «Buffalo» (Նյու Յորք) գործարաններում արտադրությունը դադարեցնելու մասին: