Պարետ. Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը
«Համաճարակի դեմ պայքարի շրջանակներում պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով։ Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարին՝ ապահովելու բոլորիս անվտանգությունն ու առողջությունը»,- տեսաուղերձում ասում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, այս ամենից կարելի է հաղթանակած դուրս գալ, եթե դրսևորեն համախմբված, միասնական, համերաշխ լինելու հատկանիշը, լինել պատասխանատու ու կարգապահ։
«Մնացեք տանը, հետևեք հիգիենայի կանոններին, հիվանդության ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկի»,- տեսաուղերձում ասում է Տ. Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ազատված ֆինանսներն ուղղենք այլ նախագծերի իրականացմանը
- 08.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 881 դեպք կա
- Պարետի նոր որոշումը. Սպորտով պետք է զբաղվել վաղ առավոտյան
- Պարետ. Կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել
- Պարետի որոշմամբ ԱԻՆ-ը մասնակցելու է բնակչության տեղաշարժի վերահսկմանը