ԱՄՆ-ն արգելափակում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Իրանին ԱՄՀ ի 5 մլրդ դոլարի հատկացումը. ՏԱՍՍ
Միացյալ Նահանգները մտադիր է արգելափակել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից Իրանին 5 միլիարդ դոլարի վարկի տրամադրումը, որը նա խնդրել է, որպեսզի պայքարի նոր տեսակի կորոնավիրուսի դեմ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, երեքշաբթի երեկոյան հայտնել է Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի աղբյուրները:
Ըստ պարբերականի, Իրանի կառավարությունը բավականաչափ միջոցներ ունի վիրուսի տարածման դեմ պայքարելու համար, և եթե ԱՄՀ-ն ֆինանսավորի Թեհրանին, ապա նա չի օգտագործի գումարը վիրուսի դեմ պայքարելու համար, այլ կօգտագործի տնտեսության այն հատվածում, որը տուժել է ԱՄՆ պատժամիջոցներից, կամ կուղղորդի միջոցները՝ ֆինանսավորելու իր դաշնակիցներին Մերձավոր Արևելքում:
Wall Street Journal-ը նշում է, որ Վաշինգտոնը, լինելով ԱՄՀ-ի ամենամեծ բաժնետերը, էական դեր ունի հիմնադրամի կողմից հայցվող միջոցների հատկացման հարցում, բայց կազմակերպության մյուս անդամները հնարավորություն ունեն չհամաձայնել Միացյալ Նահանգների հետ, եթե նրանցից շատերը այլ որոշում կայացնեն և դրա համար տրված ձայների քանակը գերազանցի տրամադրմանը դեմ քվեարկած ձայների քանակին:
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանը միլիարդավոր դոլարներ ունի Զարգացման ազգային հիմնադրամում, որը ձևավորվում է նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտներից:
Ինչպես ավելի վաղ հարցազրույցում հայտարարել էր Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, Թեհրանը պետք է վերաբաշխի այն գումարը, որը նա ծախսում է տարբեր ռազմական գործողությունների համար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին