Արամ Վարդևանյան. Եթե դատախազությունը միջնորդություններում առաջնորդվի երկակի ստանդարտներով, դա կլինի իրավունքի կոպիտ խախտում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողներին տեղեկացրեց՝ ՄԻՊ աշխատակազմից ստացել են պաշտպանին ուղղված դիմումի պատասխանը։
«Ի դեպ, ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկու անգամ էինք տեղեկացրել Մարդու իրավունքների պաշտպանին։ Ստացել եմ պատասխան. այն խնդիրը, որ մենք ներկայացնում ենք, ըստ որի՝ փաստացի չունենք անհապաղ քննության ենթակա միջնորդության քննություն կատարող դատավոր ՄԻՊ-ը ևս համակարծիք է այն դիրքորոշման հետ, որ այս իրավիճակը խնդիր իրենից ենթադրում է, և հենց մարդու իրավունքների տեսանկյունից»,-ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ խափանման միջոցըտ փոխելու վերաբերյալ միջնորդությունները պետք է քննվեն անհապաղ։
Համեմատության համար նա հորդորեց պատկերացնել մի իրավիճակ, երբ մարտի 16-ին կալանավորման միջնորդություն ներկայացվի ու մինչև ապրիլի 8-ը չքննվի, պատճառն էլ այն լինի, որ դատավորը մարտի 13-ից բացակայում է, ու չգիտեն էլ, թե երբ կվերադառնա։
«Պարզ է, նման դեպք չեք պատկերացնի, չի կարող նման բան լինել։ Բայց նույն տրամաբանությունը պետք է գործի անձնական երաշխավորությամբ, գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդությունների պարագայում։ Բայց Ռոբերտ Քոչարյանի գործով մենք տեսնում ենք հակառակ պատկերը»,-ասաց փաստաբանը։
Արամ Վարդևանյանը հիշեցրեց ԵԽ խոշտանգումների կոմիտեի՝ անդամ երկրներին, այդ թվում Հայաստանին ուղղված հորդորների մասին, որոնք վերաբերում են կորոնավիրուսի տարածման պայմաններում այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանը։
«Ի՞նչ ունենք Հայաստանում։ Helpcourt կայքով կարող եք նայել, բարձր վարկանիշ ունեցող դատավորները ոչ թե սպասել են փաստաբանների միջնորդությանը, այլ սեփական նախաձեռնությամբ վերանայել են խափանման միջոցը՝ հիմք ընդունել ԵԽ խոշտանգումների կոմիտեի զեկույցի սկզբունքները։ Մենք ունենք կորոնավիրուսի տարածում, «Վարդաշեն» ՔԿՀ-ում ծառայողների վարակման հաստատված դեպք, երկու օր առաջ էլ եղավ Դունյա Միյատովիչի հորդորը՝ ԵԽ անդամներին, այդ թվում Հայաստանին, նա հստակ նշել էր, որ կալանքից ազատումը պետք է լինի առանց խտրականության, ինչը նշանակում է, որ պարտադիր կերպով դա պետք է տարածվի Ռոբերտ Քոչարյանին, քանի որ դատախազության ներկայացված չափորոշիչները աներկբա վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց Վարդևանյանը՝ նկատելկով, եթե դատախազությունն իր «բարի նախաձեռռնությունը» կիրառի երկակաի ստանդարտներով, ապա դա կլինի իրավունքի կոպտագույն խախտում, քանի որ խտրականությունն անընդունելի է մարդու իրավունքների առումով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախաազությունը հայտնել էր՝ ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունն սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն:
Այդ նպատակով իրականցվել էր ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հիմքերի, իրավական մեխանիզմների նախնական ուսումնասիրություն՝ հաշվի առնելով նաև ազատության մեջ հայտնվելու պարագայում նրանց կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման, ազատության մեջ գտնվելու պայմանները չխախտելու հնարավոր ռիսկերը:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը դատարաններ է ներկայացրել կալանքից ազատելու միջնորդություններ
- Արամ Վարդևանյան. Որոշ դատավորներ, օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով, գրավը ճանաչում են թույլատրելի
- Դունյա Միյատովիչ․ Հրատապ քայլեր են անհրաժեշտ՝ համաճարակի ժամանակ Եվրոպայում բանտարկյալների իրավունքները պաշտպանելու համար
- Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
- ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Դատախազությունը ուսումնասիրում է կալանքի դեպքերը՝ վարակի ռիսկի տեսանկյունից
- Արման Թաթոյան. Պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան