
Բելգիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2240-ի. ria.ru
Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացածների թիվը Բելգիայում ավելացել է 205-ով և այժմ կազմում է 2240 մարդ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ նախորդ 24 ժամերի ընթացքում գրանցվել է նաև վարակի 1209 նոր դեպք: Այսպիսով, Բելգիայում կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր դեպքերի ընդհանուր թիվը հասել է 23,5 հազարի:
Ըստ աբղյուրի, ապրիլի 7-ին հիվանդանոցներից դուրս գրվածների թիվը (524) գերազանցել է նոր հոսպիտալացվողների քանակին (487)։
Հարակից հրապարակումներ`
- Բելգիայում կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 800-ը. Ria.ru
- Բելգիայում COVID-19-ով վարակվածների թիվը 9134 է. gazeta.ru
- Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1200-ի