Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 725-ի
Թուրքիայում ապրիլի 7-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 76 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 20․023 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․892 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 76 դեպք։
1․474 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1․582 հիվանդ։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 34․109 հաստատված դեպք և մահվան 725 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 222․868 թեստավորում։
Քոջան նաև հաղորդել է, որ ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվելու ամենաշատ դեպքեր գրանցվել են տղամարդկանց մոտ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան