Լոնդոնի բնակչին դատապարտել են հիվանդանոցից երեք դիմակ գողանալու համար
Մեծ Բրիտանիայում քաղաքացուն, որին բռնել են Լոնդոնում հիվանդանոցից վիրաբուժական դիմակներ գողանալիս, դատապարտել են ազատազրկման՝ 12 շաբաթ։
News.ru կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ 34-ամյա Լերուն Հուսեյնին բռնել են հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները, երբ նա փորձել է երեք դիմակ իր հետ դուրս հանել։ Տղամարդն իր մեղքն ընդունել է դատարանում։
Այժմ ողջ աշխարհում, կորոնավիրուսի համավարկով պայմանավորված, բժշկական դիմակների մեծ պահանջարկ կա։ Այն անհրաժեշտ է ոչ միայն բժիշկներին, նաև սովորական մարդկանց, այդ իսկ պատճառով էլ շատ երկրներ հայտարարում են դիմակները չբավականացնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- «BMW»- ն կսկսի շնչառական դիմակներ արտադրել. «ՏԱՍՍ»
- Հայազգի եղբայրները Լոնդոնում նորարարական դիմակներ են պատրաստում՝ կորոնավիրուսին դիմակայելու համար
- Mattel-ը Բարբիի հագուստների փոխարեն կարտադրի պաշտպանիչ դիմակներ
- Աղբի նոր տեսակ փողոցներում՝ օգտագործած դիմակ ու ձեռնոց
- Վրաստանից փոստով դիմակ ուղարկելն արգելվել է
- Չինական գործարաններից մեկը 24 ժամում 1,2 միլիոն բժշկական դիմակ է արտադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան