Կաննի փառատոնը չի անցկացվի օնլայն
Կաննի կինոփառատոնի ղեկավարությունը որոշում է ընդունել օնլայն ֆորմատով չանցկացնել միջոցառումը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել փառատոնի տնօրեն Թերի Ֆրեմոն։
Կինոփառատոնը կչեղարկվի, եթե կորոնավիրուսի համավարակը շարունակվի մինչև մայիս։
«Դիտել Ուես ԱՆդերսոնի և Պոլ Վերխովենի ֆիլմերը համակարգչի էկրանի՞ն»,- հռետորական հարց է տվել Ֆրեմոն։
Նա նշել է, որ «ցուցադրության հոգին և պատմությունը» կապված են կինոթատրոնում կինոնկարների մեծ էկրանին դիտման հետ։ Բացի այդ, Կաննի կինոփառատոնի առցանց անցկացումը կարող է սպառնալ ֆիլմերի արտահոսքին:
Կաննի կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը։ Ներկա պահին այն տեղափոխվել է ամառ, բայց հստակ ժամկետներ չեն հայտնել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի