Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 208 է. ՌԻԱ նովոստի
«Ըստ հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքի`Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է մինչև 208 մարդ»,- հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն: Նախօրեին հաղորդվել էր վարակի 196 դեպքի մասին:
«Հայտնաբերվել է վարակի հաստատված 208 դեպք, 46-ը ապաքինվել են, երեքը մահացել, 4674 մարդ գտնվում են կարանտինի մեջ, 362-ը` հսկողության տակ», - ասվում է կայքում:
Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին, Ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի աշխատակիցներ, բուժաշխատողներ, Վրաստանի ազգային բանկի աշխատակիցներ և շտապօգնության բժիշկներ: Երեք տարեց կին մահացել է վիրուսից: Ըստ բժիշկների, նրանք ունեցել են մի քանի համակցված քրոնիկ հիվանդություններ: Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կառավարությունը կանխատեսում է, որ համաճարակի բռնկման գագաթնակետը կլինի ապրիլի երկրորդ կեսին: